2019 թվականի մայիսի 24-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:

Այս նիստի կարևորությունը կայանում էր նրանում, որ օրակարգում ներառված էր պալատի գործունեության հիմնական բաղադրիչներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:

Նյութը ներկայացրեց մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կ. Առուստամյանը: Զեկուցողը նշեց, որ պալատի կողմից տրվել է դրական կարծիք և ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ապագայում կօգնեն խուսափել նման խնդիրներից: Կ. Առուստամյանը անդրադարձավ նաև նախորդ տարվա եզրակացության հիման վրա կառավարության կողմից ձեռնարկած քայլերին: Զեկույցին հաջորդեցին քննարկումներ հարցուպատասխանի ձևաչափով, որի ավարտին պալատը հաստատեց 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման և ՀՀ ֆինանսների նախարարությունում 2018 թվականի պետական բյուջեի կատարման կազմակերպման գործընթացի վերաբերյալ եզրակացությունները

Պալատի անդամների որոշմամբ՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարեկան գործունեության ծրագրում մի քանի փոփոխություններ են կատարվել ինչպես հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների, այնպես ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ 2/10 և ապրիլի 26-ի թիվ 9/8 որոշումների մասով:

Նիստի հիմնական կազմից բացի այս անգամ մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը:

 

 

 

Հինգշաբթի, Մայիս 30, 2019