2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:

Նիստի օրակարգի համաձայն քննարկվեցին և հաստատվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ, որոնք պայմանավորված էին «Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում» Եվրոպական Միության բյուջետային աջակցության թիվ ԵՀԳ/2015/038-229 համաձայնագրով ՝ հաշվեքննիչ պալատի կողմից ստանձնած պարտականությունների կատարման շրջանակներում: 

Քննարկումների արդյունքում պալատի անդամները հաստատեցին հետևյալ հաշվեքննությունների առաջադրանքները.

֊ ՀՀ պետական պարտքի կառավարման

֊ Շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման (կատարողականի)

֊ Միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության (կատարողականի)

֊ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության (կատարողականի)

֊ Գեոդեզիական քարտեզագրական ծառայությունների մատուցման  (ֆինանսականի և համապատասխանության)

֊ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆինանսատնտեսական գործունեության (ֆինանսականի և համապատասխանության)

Պալատի անդամների կողմից ընդունվեց նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի հուլիսի  29-ի «ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ֊ում ստուգման առաջադրանքը հաստատելու մասին» թիվ 16/6 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը։

Նիստի ավարտին քննարկվեցին և հաստատվեցին որոշ առաջարկներ Հաշվեքննիչ պալատի կանոնակարգի վերաբերյալ։ 

 

Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացրած հրապարակման ենթակա որոշումներին  ծանոթացեք այս հղմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Երկուշաբթի, Սեպտեմբեր 16, 2019