2019 թվականի հուլիսի 29-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:

Նիստի ընթացքում քննարկված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատն ընդունել է հետևյալ որոշումները.

 - Փոփոխություններ և լրացումներ  են կատարվել ՀՀ հաշվեքննիչ պալատի հաստիքացուցակում,

- Հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոնների անձնագրեր,

- ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրի 2-րդ մասի 30-րդ կետում՝ էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակներում, լրացվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն՝ որպես ստուգման օբյեկտ, ինչպես նաև հաստատվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանքը:

- Հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման նպատակով հաշվեքննությունների և ստուգումների առաջադրանքների ժամկետների երկարաձգման հետ կապված կայացվել են մի շարք որոշումներ:

 

 

 

 


 

Երեքշաբթի, Հուլիս 30, 2019