2019 թվականի հուլիսի 18-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում քննարկված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատն ընդունել է հետևյալ որոշումները.
- Հաստատվել է Եվրասիական տնտեսական միության դատարանում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելու մասին որոշումը,
- Հաստատվել է Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը (գաղտնի),
- Հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման նպատակով հաշվեքննությունների և ստուգումների առաջադրանքների ժամկետների, ինչպես նաև խրախուսման հետ կապված կայացվել են մի շարք որոշումներ:
Երկուշաբթի, Հուլիս 22, 2019