2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:

Նիստի օրակարգում ներառված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում պալատի անդամների որոշմամբ՝  «Հայկական ատոմային էլեկտրական», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերություններում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում   երկարաձգվեցին ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության իրականացման ժամկետները՝ դրանք ավելացնելով մեկ ամսով:

Պալատի անդամների որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 2/1 որոշման մեջ:

Պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քննարկվեցին և հաստատվեցին այլ աշխատանքային հարցեր:

 

 

 

 

 

 


 

Չորեքշաբթի, Հուլիս 3, 2019