2019 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստ։
Նիստի արդյունքում պալատի 2019 թվականի գործունեության ծրագիրը ընդլայնվեց ևս 3 հաշվեքննություններով: Հաշվեքննություններ կիրականացվեն՝
-ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում
-ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունում (վարկային և դրամաշնորհային ծրագրերի և ֆինանսատնտեսական գործունեության մասերով):
Պալատի որոշմամբ հաստատվեցին ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեքննության շրջանակում «Բագավան» և «Նեյտրոն ԳՄ» փակ բաժնետիրական ընկերություններում ստուգման առաջադրանքները:
Ղեկավարվելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան ծրագրի 10-րդ կետով՝ պալատի կողմից հաստատվեց նաև ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եվ հավաքագրումների) գումարների հաշվեգրման եվ բաշխման, դրանք որպես եկամուտ, բյուջեներ փոխանցման կարգի ապահովման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառման իրականացման հաշվեքննության առաջադրանքը: