Հաշվեքննիչ պալատը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ է անցկացրել:

Հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված (Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշում)` Հաշվեքննիչ պալատի համապատասխան որոշմամբ ժամանակավորապես կասեցվել են Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությունները և ստուգումները:

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը կայացրել է նաև մի շարք ընթացակարգային որոշումներ:

 

Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

  

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 30, 2020