2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել:

Հաշվեքննիչ պալատի անդամների կողմից հաստատվեց Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության ընթացիկ եզրակացությունը։

Պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարեկան գործունեության ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ երկարաձգվել են իրականացման ժամկետները որոշ հաշվեքննությունների և ստուգումների մասով, այդ թվում ՝

- Պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ձևավորման և օգտագործման հաշվեքննության

- Ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովմանն ուղղված պետական գաղտնիք պարունակող ՀՀ ՊՆ կողմից իրականացվող գնումների հաշվեքննության

- ՀՀ կողմից հիմնադրված պաշտպանության ոլորտում գործող հիմնադրամների ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության

- ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեքննության շրջանակում «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում իրականացվող ստուգման

- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության

- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման

 

Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններին ծանոթացեք այս հղմամբ։

Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացրած հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 2, 2019