2019 թվականի դեկտեմբեր 24-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նիստերի դահլիճում կայացել է արտահերթ նիստ։
Օրակարգը լի էր ընթացիկ եզրակացություններով: Հարց-պատասխան ձևաչափով քննարկումներից հետո, հաստատվեցին հետևյալ փաստաթղտերը.
- Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի 2018 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Երևան քաղաքում շտապ բժշկական օգնության ծառայությունների հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
- Գեոդեզիական քարտեզագրական ծառայությունների հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը հաստատելու մասին
Եզրակացությունները ներբեռնելու համար անցեք այս հղմամբ:
Պալատի որոշմամբ փոփոխություններ կատարվեցին Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրում, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի մայիսի 14–ի թիվ 11/7, ապրիլի 11-ի թիվ 8/11, ապրիլի 26-ի թիվ 9/1, մայիսի 14-ի թիվ 11/6, հոկտեմբերի 30-ի թիվ 23/3 և թիվ 23/2, ապրիլի 26-ի թիվ 9/8, մարտի 29-ի թիվ 7/8, ապրիլի 11-ի թիվ 8/12, նոյեմբերի 22-ի թիվ 16/4 և մի շարք այլ որոշումների մեջ:
Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացված հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։