Հաշվեքննիչ պալատը 2021թ. մարտի 19-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության օգտագործման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
Հաստատվել են նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» միջոցառման ծախսերի փոփոխված նախահաշիվները, ինչպես նաև 2021 թվականի «Պետական հիմնարկների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման ծախսերի նախահաշիվը:
Հաշվեքննիչ պալատը որոշել է հաշվեքննություն իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում <<Կենսաթոշակառուների ցանկերի ձևավորում, կենսաթոշակների նշանակում, կենսաթոշակների վճարման իրականացում>> թեմայով:
Նիստի ընթացքում հաստատվել են նաև մի շարք հաշվեքննության առաջադրանքներ և կատարվել են մի շարք տեխնիկական բնույթի լրացումներ արդեն հաստատված մի շարք հաշվեքննության առաջադրանքներում:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: