2021 թվականի մարտի 30-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում հաստատվել են Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրի երկրորդ մասի թվով երեք հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները. 

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունների նկատմամբ  իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության  հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ,

3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական  գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

Հաշվեքննիչ պալատը նիստի ընթացքում որոշում է կայացրել լրացում կատարել Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագրի երկրորդ մասում: Այսպիսով, Հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակներում կիրականացնի ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ընտրված թվով 25 հաշվեքննություններ:

Նիստի ընթացքում հաստատվել է նաև Հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» միջոցառման փոփոխված նախահաշիվը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ  պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը և պալատի անդամների պարգևատրման չափը:

Նիստի ընթացքում հաստատվել են մի շարք հաշվեքննության և ստուգման առաջադրանքներ, ինչպես նաև հաշվեքննության գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններ են կատարվել հաշվեքննության մի շարք առաջադրանքներում:

 

Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

Հրապարակված ընթացիկ եզրակացությունները կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

 

 

Ուրբաթ, Ապրիլ 2, 2021