2022 թվականի փետրվարի 28-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները.

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակառուների ցանկերի ձևավորման, կենսաթոշակների նշանակման, կենսաթոշակների վճարման իրականացման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ,

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննության արդյունքերի վերաբերյալ,

3. Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննություն արդյունքների վերաբերյալ,

4. ՀՀ ֆինանսների նախարարությունում Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի ներդման գործընթացի նկատմամբ հաշվեքննության վերաբերյալ,

5. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների պահպանության նկատմամբ հաշվեքնննության վերաբերյալ /գաղտնի/:

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը կայացրել է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2023 թվականի պետական բյուջեի նախագծի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին որոշում:
 

Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

Երեքշաբթի, Մարտ 1, 2022