2021 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ  ընթացիկ եզրակացությունը:

Հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք հաշվեքննության առաջադրանքներում, ինչպես նաև մեթոդաբանական  ուղեցույցների փաթեթում:

Նիստի ընթացքում հաստատվել է նաև Հաշվեքննիչ  պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ»  միջոցառման փոփոխված  նախահաշիվը:

 

Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

 

Երեքշաբթի, Հոկտեմբեր 26, 2021