2021 թվականի հոկտեմբերի13-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել։
Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութերի ձեռքբերման նկատմամբ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
Հաշվեքննիչ պալատը նաև որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն նյութեր (վերոնշյալ ընթացիկ եզրակացությունը) ուղարկելու մասին:
Նիստի ընթացքում հաստատվել են 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման վերաբերյալ հաշվեքննությունների առաջադրանքները հետևյալ հաշվեքննվող օբյեկտներում.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն (գաղտնի)
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ ոստիկանություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն (գաղտնի)
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե
- ՀՀ դատական դեպարտամենտ
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
Նիստի ընթացքում նաև լրացումներ և փոփոխություններ են կատարվել քաղաքացիական ծառայության մի քանի պաշտոնների անձնագրերում:
Հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։