Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ մայիսի 26-ին տեղի է ունեցել Պալատի արտահերթ նիստը: Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը Պալատի գնահատականին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության և Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման նախագծերը:
Պետական բյուջեների կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն ներկայացնելը և դրա առկայությամբ բյուջեի կատարողականի քննարկումը, Հայաստանի Հանրապետության Սահ­մա­նա­դրութ­յան և օրենքներով նախատեսված պահանջ է։ Եզրակացությունը արտահայտում է Պալատի կարծիքը, կոնկրետ դեպքում՝ ՀՀ 2021թ. պետական բյուջեի միջոցների կառավարման շրջանակում ֆի­­­նան­սական փաստաթղթերի վարման պահանջների կատարման և դրա ար­դ­յունքում ձևա­վորված հաշվետվությունների ար­­ժանահավատության վերաբերյալ։ 2021թ. Պալատի գործունեության տարեկան հաղորդումը նույնպես Հայաստանի Հանրապետության Սահ­մա­նա­դրութ­յան և օրենքների պահանջ է։ Փաստաթուղթը պատրաստվել է՝ առաջնորդվելով ՀՀ գործող օրենսդրությամբ և Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) կիրառելի ստան­դարտ­նե­րով (ISSAI-ներով)։ Վերոնշյալ տարեկան հաղորդումը ամփոփ ներկայացնում է Պալատի 2021 թվականի գործունեությունը։ Այն բաղկացած է երեք մասից և պարունակում ամփոփ տեղեկատվություն հետևյալի մասին՝
1) նախորդ տարում իրականացված պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների,
2) գործունեության ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ծրագրային կետերի՝ ըստ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ կազմված ուղղություններով հաշվեքննությունների կատարման,
3) նախորդ տարվա ընթացքում գործունեության ծրագրի 3-րդ մասի՝ հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման, որակի կառավարման համակարգին, անձնակազմի կառավարմանն ու վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը ծրագրերի, ինչպես նաև արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացության վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում Պալատը հաստատել է վերոնշյալ երկու փաստաթղթերը և դրանք սահմանված կարգով հրապարակել ու ներկայացրել ՀՀ ազգային ժողով և ՀՀ կառավարություն:

Երեքշաբթի, Մայիս 31, 2022