Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ 2022թ. հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Պալատի արտահերթ նիստը:

Չզեկուցվող ընթացակարգով որոշումներ կայացվեցին Պալատի բնականոն գործունեությանը վերաբերվող տեխնիկական բնույթի հարցերի կապակցությամբ:

Հարց ու պատասխան ձևաչափով քննարկումների արդյունքում Պալատի դրական վերաբերմունքին արժանացան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ֆինանսների նախարարության և ոստիկանության 2022 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

Պալատը՝ նպատակ ունենալով բարելավել հաշվեքննությունների ընթացքն ու արդյունքները առաջադրանքին վերաբերվող փոփոխություններ է կատարել մի շարք որոշումների մեջ:

 

 

Հաստատված ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

 

 

 

 

 

Երկուշաբթի, Հոկտեմբեր 31, 2022