ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի հունիսի 24-ի հերթական նիստում ներկայացրեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի տարեկան հաղորդումը:

Պալատի նախագահն տեղեկացրեց ՝ 2018թ. գործունեության տա­րեկան ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ն ավարտ­ված է, երկուսը՝ կասեցված, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխա­տանք­ները շարունակվում են։ Դրանք վերաբերում են ՀՀ պաշտ­պա­նութ­յան նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուս-Հայկական համալսարանի (ՌԴ հաշվիչ պալատի հետ համատեղ) և Դե­­ղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինան­սա­տնտեսական գործունեության գործընթացի հաշվեքննությանը։

Հաշվեքննությունների շրջանակը ներառել է սոցիալական ապահովության, առողջապահության, էներգետիկայի, բնապահպանության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսական զարգացման, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտները:

Հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծեց, որ 5 դեպքեր են արձանագրվել, որտեղ պալատի խորհուրդն ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ և այդ նյութերը սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Դրանցից երկու­սը վերաբերում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պա­շար­ների նախարարության («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մա­սով), երկուսը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, իսկ մեկը՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություններին։ Որոշ նյութեր ուղարկվել են համապատասխան նախաքննական մար­մին­ներին արդեն հարուցված քրեական գործերին կցելու և նյութերում առկա տեղեկությունները ստուգելու նպատակով անհրաժեշտ դատա­վա­րական գործողություններ կատարելու համար:

Զեկուցողը պետական մարմինների գոր­ծու­նեութ­յու­նը բարելավելու համար ԱԺ ամբիոնից ներ­կա­յացրել է պալատի կողմից մշակված 359 տարա­բնույթ առաջարկություն, այդ թվում՝ համակարգին միտ­ված՝ 44, արդյունքին միտված՝ 128 և խնդիրներին միտ­ված 187 առաջարկություններ։

Լեւոն Յոլյանը պատասխանել է մեկ տասնյակից ավելի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են պալատի գործունեության արդյունավետությանը, պետական բյուջե գումարների վերականգնմանը, ուսումնասիրության ենթական ոլորտների ընտրության մեթոդաբանությանը, Գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի բացահայտման վիճակագրությանը, տուգանելու իրավասություն ունեցող այլ երկրների համանման կառույցների փորձի ուսումնասիրմանը, պալատի լիարժեք անկախությանը և follow-up (հետհսկողության) գործիքներին։

Մտքերի փոխանակության ձեւաչափում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ։ Որից հետո իր եզրափակիչ ելույթում Լեւոն Յոլյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ: Իր գործունեության առնչությամբ հնչեցված մի քանի դիտարկումներին արձագանքել է փաստական տվյալներով:

 

Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի տարեկան հաղորդումը:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ելույթի ամբողջական տարբերակին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

                         

Երեքշաբթի, Հունիս 25, 2019