Դեկտեմբերի 3-ին Երևանում կայացավ Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման հզորացումը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագրի տևողությունը 2017թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31 է:

Միջամտության հիմնական ուղղություններն են կառավարման կենտրոնական մակարդակում ծրագրային բյուջետավորման ներդրումը, ժամանակակից ներքին հսկողական համակարգերի մշակումը, շարունակական աջակցությունը խորհրդարանական վերահսկողության և բյուջետային քննարկումների գործառույթների հզորացմանը, Հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ և վերլուծական կարողությունների ընդլայնմանը, ՀՀ-ում ռեսուրսները մոբիլիզացիայի բարելավումը՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնաժամկետ ռազմավարությանն օժանդակելով:

Արարողությանն ամփոփիչ խոսքով, ի թիվս այլոց հանդես եկավ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: Վերջինս ընդգծեց ծրագրի դրական արդյունքները, հետագայում ծրագիրը շարունակելու անհրաժեշտությունը, Պալատի կատարված աշխատանքըև այդ ընթացքում հանդիպող խնդիրներն, ինչպես նաև առաջարկեց ոլորտի բարելավման համար հանրային ֆինանսների առանձին հատվածների և ուղղությունների գծով փոփոխությունների քննարկում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 4, 2019