2018 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ստուգման շրջանակներում դիտարկման և զննման ընթացակարգերի իրականացման ժամկետը երկարաձգվեց 12 աշխատանքային օրով։
- Հաստատվեց ՀՀ առողջապահության նախարարությունում դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի հաշվեքննության առաջադրանքը։
- Փոփոխություն կատարվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում հաշվեքննության /ստուգման/ կատարման ժամկետում, ինչպես նաև՝ լրացում հաշվեքննություն իրականացնող պաշտոնատար անձանց կազմում։
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում հաստատվեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանք։
- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում ստուգման շրջանակներում զննման և դիտարկման ընթացակարգերի իրականացման ժամկետը երկարաձգվեց 12 աշխատանքային օրով։
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 5, 2018