2019 թվականի հուլիսի 4-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը.

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ձևավորման և օգտագործման հաշվեքննության առաջադրանքի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ավիավառելիքի ձեռքբերման, պահպանման, և օգտագործման գործընթացներում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

  Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվեքննությունը շարունակվում է, և մինչև դրա ավարտը, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տեղեկությունների հրապարակումն արգելվում է։

 

 

 

 

Երեքշաբթի, Հուլիս 9, 2019