Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ 2022թ. Հունիսի 30-ին գումարվել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը:

Քննարկումների արդյունքում պալատի դրական գնահատականին արժանացավ Հաշվեքննիչ Պալատի 2020-2023թթ. Ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված «Կատարողականի հաշվեքննության մեթոդաբանության» նախագիծը, որը միտված է բարելավել և որակապես նոր մակարդակ հաղորդել Պալատի կողմից իրականացվող կատարողականի հաշվեքննության թե´ ընթացքին, թե´  վերջնական արդյունքներին:

Օրակարգով նախատեսված մեկ այլ նախագիծ ուղված՝ «Հաշվեքննիչ պալատում որակի կառավարման համակարգի ստեղծման և որակի կառավարման համակարգի գործառույթի իրականացման մեթոդաբանությանը» նույնպես արժանացավ Պալատի դրական վերաբերմունքին:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև «Հաշվեքննիչ պալատի գործավարության կարգը հաստատելու և Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ապրիլի 30-ի N 10/1 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը, որի արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամների եզրահանգմամբ և պալատի նախագահ Ա. Ջանջուղազյանի առաջարկով, վերոնշյալ կարգը լրացուցիչ ուսումնասիրության նպատակով հանվեց օրակարգից:

Պալատի անդամների որոշմամբ, Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ժամկետային կամ ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի շարք որոշումների մեջ։

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

Չորեքշաբթի, Հուլիս 6, 2022