Հաշվեքննիչ պալատը 2021թ. դեկտեմբերի 21-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ որոշումները.
- ՀՀ հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
- ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը և պալատի անդամների պարգևատրման չափը հաստատելու մասին,
- ՀՀ հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» և «Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ» միջոցառումների ծախսերի փոփոխած նախահաշիվները հաստատելու մասին:
Հաշվեքննիչ պալատը նիստի ընթացքում որոշում է կայացրել 2022 թվականին հաշվեքննություն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման նկատմամբ:
Հաշվեքննության աշխատանքների արդյունավետ և կազմակերպման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում, ինչպես նաև հաստատվել են հաշվեքննության նոր առաջադրանքներ:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: