Հաշվեքննիչ պալատը 2021թ. մայիսի 11-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021թ. գործունեության ծրագրի առաջին մասով 2021 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման նկատմամբ նախատեսված հաշվեքննությունների առաջադրանքները հետևյալ հաշվեքննվող օբյեկտներում.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ ոստիկանություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե
- ՀՀ դատական դեպարտամենտ
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվեքննության շրջանակներում ստուգում իրականացնել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Նիստի ընթացքում հաստատվել են նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021թ. գործունեության ծրագրի երկրորդ մասով (ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ) նախատեսված հետևյալ հաշվեքննությունների առաջադրանքները.
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդական վիճակի բարելավման ծրագիր
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեություն
3. Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեություն:
4. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող վերելակների հիմնանորոգում:
Հաշվեքննիչ պալատը նիստի ընթացքում հաստատել է հետևյալ ընթացիկ եզրակացություները.
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ ծրագիր,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննություն
- ՀՀ ոստիկանությունում 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվեքննություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվեքննություն:
Նիստի ընթացքում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ և լրացումներ մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:
Հրապարակված ընթացիկ եզրակացությունները կարող եք գտնել հետևյալ հղմամբ: