2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- Հավանություն է տրվել ԵՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկողական մարմինների կողմից 2017 թվականին ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի ապահովման նկատմամբ համատեղ հաշվետվության նախագծին։ Նվշեց, որ լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից 2017 թվականին ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պահանջները հիմնականում ապահովվել են, սակայն առկա են խնդիրներ, որոնք առ այսօր դեռ չեն կարգավորվել: Մասնավորապես Ղազախստանում ընդերքօգտագործողների կողմից 2014-2017թթ. ժամանակահատվածում վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարները (մոտ 30.0 մլն ԱՄՆ դոլար), շարունակում են չբաշխվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև: Այդ հարցի վերաբերյալ ղազախական կողմի և մյուս ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիրքորոշումները տարբերվում են: Վերոհիշյալից ելնելով` որոշվել է այդ հարցով դիմել ԵԱՏՄ դատարան, որպեսզի խնդիրը կարգավորվի դատական կարգով: Միաժամանակ նշվեց, որ, այդ խնդրի վերաբերյալ, բացի ղազախական կողմից, մյուս բոլոր չորս կողմերի մոտ առկա է հստակ մոտեցում, որ հաշվետվությունում ներկայացված դիրքորոշումը մնում է անփոփոխ:
- Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը։
- Փոփոխություն է կատարվել ՀՀ հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսերի նախահաշվում։
- Փոփոխություն է կատարվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացվող հաշվեքննության առաջադրանքով նախատեսված հաշվեքննության առարկայում և զննման ու դիտարկման ընթացակարգերի իրականացման ժամկետում։
Հինգշաբթի, Նոյեմբեր 22, 2018