2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել:
Հաստատվել է հաշվեքննիչ պալատի տարեկան գործունեության ծրագրով նախատեսված ևս մեկ հաշվեքննություն ՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման արդյունքում փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ 2/10 որոշման մեջ։
Հաշվեքննիչ պալատի որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։
Երեքշաբթի, Օգոստոս 13, 2019