2020 թվականի մարտի 6-ին կայացավ ՀՀ հաշվեքննիչ պալատի հերթական նիստը։

Հաստատվեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։

Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումների արդյունթում հաստատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում ստուգման առաջադրանքը։

Պալատի անդամների որոշմամբ, Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարվեցին նաև 2019 թվականի մայիսի 14-ի թիվ 11/6, 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 7-Ա, 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 2/1, 2/2 և մի քանի այլ որոշումների մեջ։

Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

 

Չորեքշաբթի, Մարտ 11, 2020