Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության ծրագրի 1‑ին մասով նախատեսված 8 մարմիններում, օրենքով սահմանված 4 ամսվա ընթացքում, իրականացվել են պետական բյուջեի 9 ամիսների կատարման նկատմամբ հաշվեքննություններ։ Հաշվեքննությունները նպատակ են հետապնդել կուտակել հաշվեքննության ապացույցներ, որոնց հիման վրա պետք է ձևավորվի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման գնահատականը։
Հաշվեքննությունների արդյունքներն ամփոփող 8 Ընթացիկ եզրակացությունները Հաշվեքննիչ պալատը հաստատել է 2025 թվականի հունվարի 30‑ին կայացած նիստում։
Ընթացիկ եզրակացություններում արձանագրվել են անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ, ուշագրավ այլ փաստեր և դրանց հիման վրա շտկման/բարելավման առաջարկություններ են ներկայացվել հաշվեքննության ենթարկված մարմիններին։
(Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armsai.am/hy/current-conclusions )
Հաշվեքննիչ պալատը հաստատել է նաև Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և իր գործունեության բնականոն ընթացքն ապահովող ընթացակարգային այլ որոշումներ։