2019 թվականի մարտի 21-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինությամբ և ստուգման իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված կասեցվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում ստուգումը:
- ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրում հաստատվել է նոր կետ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության հաշվեքննության շրջանակներում՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգում, մեկ այլ որոշումով հաստատվել է ստուգման առաջադրանքը, միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 10/4 որոշումը:
- Հատատվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեքննության շրջանակում «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում ստուգման առաջադրանքը:
- Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի «Պետական հիմնարկի աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին որոշումը:
- Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում: