ՀԱՅԿ ՎԱԼԵՐԻԻ ԱՎԱԳՅԱՆ

2002թ. աշխատել է "Առողջության առաջնային պահպանման կենտրոն" ՓԲԸ-ում որպես իրավաբան:

2002-2005թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում որպես դատավորի օգնական:

2005-2007թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ:

2007-2015թթ. ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ, արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի տեղակալ:  2017թ. "Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն"-ում որպես վարչական և կոմերցիոն տնօրեն:

2017թ. մայիսի 20-ից նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար:

oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարն է:

1996-2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2006-2008թթ. սովորել է Եվրասիական միջազգային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան, կառավարում մասնագիտությամբ:


Ծնվել է 1979թ. օգոստոսի 19-ին Երևանում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ՈՐԸ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ