2018թ. մարտի 15-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ՀՀ վերահսկիչ պալատի թվով 22 աշխատակցի մասնակցությամբ անցկացվեց Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի գնումների մեթոդաբանության թեմայով հատուկ դասընթաց:
Դասընթացի գլխավոր բանախոս, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հոսեյնը ներկայացրեց Համաշխարհային բանկի գնումների գործընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև՝ գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նոր մոտեցումներ:
Վերահսկիչ պալատի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պայմանավորվեցին առաջիկայում ավելի հաճախ անցկացնել աշխատաժողովներ, դասընթացներ և համատեղ ուսումնասիրություններ, որոնք անշուշտ նոր որակ կհաղորդեն Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի աուդիտներին:

Ուրբաթ, Մարտ 16, 2018