ԿԱՐԵՆ ՎԱՍԻԼԻԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Աշխատել "Հայներարտ" բանկում, որպես վարկային մենեջեր, "Հայկապ" բանկի գանձապետարանի արտարժութային եւ ֆոնդային գործառնությունների վարչությունում, Հայխնայբանկի ֆինանսական վերահսկողության եւ մեթոդաբանության խմբում, "Հայաուդիտ" ՍՊԸ-ում եւ ՀՀ ԿԱ ՀՊԾ իրավաբանական վարչությունում

2005 թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական եւ մեթոդաբանական վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ  

2007 թ. նոյեմբերից ՀՀ վերահսկիչ պալատի վերլուծության եւ մեթոդաբանության վարչության պետն էր

2008 թ. հուլիսից` ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետ:

2014թ. փետվարից՝ ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետ

օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետն է:

Գերազանցության դիպլոմով ավարտել ՀՀ պետական տնտեսագիտական ինստիտուտն ու նույն ինստիտուտի ասպիրանտուրան


Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին Երևան քաղաքում:

Համատեղության կարգով դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Տնտեսագիտության թեկնածու է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: