Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Հանրային կառավարումը բա­­­ր­ե­­լավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» խորագրով համաժողովը։

Համաժողովին ներկա էին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ, քաղաքականության ավագ խորհրդատու Ալասթեր Սվարբրիկը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին,  Շվեդիայի դեսպանությունում Գործերի ժամանակավոր հավատարմատար, Զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստյոմը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի գերազանցության կենտրոնի, Շվեդիայի Ազգային աուդիտի գրասենյակի ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ և զարգացման գործընկերներ:

Համաժողովի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ քննարկվեցին արտաքին պետական հաշվեքննության գործառույթից ստացվող հավելյալ արժեքի մեծացման ուղիները, ներառյալ՝ գործառույթին առնչվող կողմերի հաղորդակցության ինս­տի­տու­ցիո­նա­լացումը և մանրամասնվեցին

- կա­ռա­վար­ումը բարելավելու ու հաշվետվողականության բարձրաց­ման շնորհիվ՝ հանրային վս­տա­հու­թյան աճի և պե­տա­կան ինստիտուտների կայացման աստիճանը բարձրացնելու հնարավորությունները,

- բարձրագույն հաշ­վեքննիչ մարմինների առաքելությունը՝ դրանց գործունեության հիմ­նարար և առանցքային սկզբունքները, ինչպես նաև վերաբերելի միջազգային փորձը, և

- Հայաստանի Հան­րա­պե­տությունում արտաքին պետական հաշվեքննության բնա­գավառի զարգացումները՝ բարեփոխումների ներկա փուլի ընթացքն ու հետագա ծրագրերը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հաշվեքննիչ պալատի 2023-2025 թվականների հաղորդակցության ռազմավա­րության շրջանակում՝ ՄԱԿ-ի ԶԾ «Նոր Հայաստան, ժամանակա­կից խորհրդարան» ծրագրի անմիջական աջակ­ցությամբ։

Համաժողովի ընթացքում արծարծված հարցերի վերաբերյալ շնորհանդեսը և նյութերը ներկայացված են հետևյալ հղումներով՝

Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը

Հաշվեքննության միջնաժամկետ առաջնահերթությունները ամփոփ   տեսանյութ

Առողջապահական համակարգի դիմակայունության թեմայով հաշվեքննության հաշվետվություն ամփոփ տեսանյութ
 

Ուրբաթ, Նոյեմբեր 8, 2024