Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։

ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը: Հաշվեքննիչ պալատի կողմից՝ որպես համակարգող, կազմվել է ամփոփ հաշվետվություն, որը հաստատվելու է նոյեմբերի 28-ին ք.Երևանում:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի մասնակիցներն են՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները, պատվիրակներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարություններից և մաքսային մարմիններից:

Միջոցառումը լուսաբանելու համար խնդրում ենք նախապես գրանցվել` ձեր տվյալները ուղարկելով հետևյալ էլ հասցեին maneminasyan@armsai.am, կամ կապ հաստատել ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանի հետ (+374 94 78 25 75)։

Գրանցման վերջնաժամկետն է 271119թ.՝ ժամը 15։00։

 

 

 

 

 

 

Երկուշաբթի, Նոյեմբեր 25, 2019