ԼԵՎՈՆ ՍՈՒՐԵՆԻ ՅՈԼՅԱՆ

Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:

1982-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ

1984-1986թթ. կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար

1985թ. ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր

1986-1990թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար,

1990-1993թթ. Հայաստանի Երիտասարդական միության նախագահ

1986-1992թթ. եղել է Լուսավորության նախարարության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ

1990-1992թթ. Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության (ՀամԼԿԵՄ) բյուրոյի անդամ

1996-2000թթ. Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ

1993-1998թթ. LLG ՓԲԸ նախագահ

1998-2000թթ. ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ

2000-2007թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

2007– 2016թթ. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

2016թ. փետրվարի 29-ից սեպտեմբերի 20-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

2017թ. փետրվարի 28-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ վեց տարի ժամկետով

oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահն է:

1980թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան` հեռակա ուսուցմամբ:


 Ծնվել է 1959 թ. սեպտեմբերի 16-ին Երեւանում: 
1980-1982թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 
 2004թ. մինչ օրս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: 
 2008թ. պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով: 

Ամուսնացած է, ունի երեք դուստր, չորս թոռ:


ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը համակարգում է 3-րդ վարչության և մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության աշխատանքները: