2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» (տասներորդ վարչության հետ համատեղ), «Տեսչական գործառույթ իրականացնող պետական մարմինների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմաներով

Վարչությունը`

1) կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության գործընթացի իրավական մասնագիտական ապահովումը

2) կատարում է Հաշվեքննիչ պալատում ընդունվող իրավական ակտերի մասնագիտական փորձաքննություն

3) մասնագիտական եզրակացություն է ներկայացնում հաշվեքննության արդյունքում կազմվող ընթացիկ եզրակացությունների նախագծերի, հաշվեքննությունների վերլուծությունների արդյունքների նախագծերի, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության նախագծի իրավաբանական հիմնավորվածության վերաբերյալ

4) ներկայացնում և պաշտպանում է Հաշվեքննիչ պալատի շահերը դատական և այլ պետական մարմիններում` այդ թվում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես հայցվոր կամ պատասխանող

5) հաշվեննության օբյեկտի կողմից կատարված արարքում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, մինչև Հաշվեքննիչ պալատի որոշում ընդունելը, տալիս է մասնագիտական եզրակացություն: Համապատասխան որոշում ընդունվելու դեպքում կազմակերպում է այդ առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության և այլ իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքները

6) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տրամադրած նյութերի հիման վրա ուսումնասիրում է հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածությունը և ներկայացնում համապատասխան առաջարկություն

7) Հաշվեքննիչ պալատի որոշման հիման վրա իրականացնում է հաշվեքննություն, այդ թվում` ստուգում

8) իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԱՐԱՄ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի թիվ 77 ռուսական միջնակարգ դպրոցը`գերազանցությամբ: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Ավարտել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիան` գերազանցությամբ: Աշխատել է<<Էլլիպս>>ՍՊԸ-ում, որպես իրավաբանական ծառայության պետ,"RR" ՍՊԸ-ում (<<Արմենիա-Լադա>>ՓԲԸ), որպես գլխավոր իրավախորհրդատու, այնուհետև` որպես ընդհանուր հարցերով փոխտնօրեն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, որպես գլխավոր իրավախորհրդատու:
2002 թվականից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատում, որպես գլխավոր իրավախորհրդատու, այնուհետև` իրավաբանական ծառայության պետ: 2007-2008 թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես ԻՎՎ իրավական աջակցության և դատական ներկայացուցչության բաժնի պետ, 8-րդ վարչության պետի տեղակալ:
2008 թվականի դեկտեմբերից ՀՀ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետն է:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետն է:
Դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Ամուսնացած չէ: