2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում», «Ռուսատանի Դաշնության հաշվիչ պալատի հետ համատեղ` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված Երևան քաղաքում Ռուս-Հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրով կողմերի համար սահմանված պարտավորությունների կատարման օրինականություն և արդյունավետություն» թեմաներով

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐԻ ՅՈԼՅԱՆ

 

Ծնվել է 1956 թվականին Երևանում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, Հայաստանի գյուղատնտեսության մեքենայացման եւ էլեկտրիֆիկացիայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է <<Հայգյուղմեքենայացում>> գիտաարտադրական միավորումում, որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, որպես ասիստենտ, Հայկական մանկական ֆոնդի գիտաարտադրական միավորումում, որպես գլխավոր մասնագետ: Այնուհետեւ <<Ատրիում>>ՍՊԸ գլխավոր տնօրենն էր:
1999 թվականից աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի համայնքների բյուջեների վերահսկողության բաժնի վարիչ, ավելի ուշ` պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը, դատական մարմիններին, համայնքներին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչության պետ և եղել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
2008 թվականի հուլիսի 1-ից ՀՀ վերահկիչ պալատի իններորդ վարչության պետն է:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի իններորդ վարչության պետն է:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, 10 գիտական աշխատության և 10 գյուտի հեղինակ: ՈՒնի Բարձրագույն վերահսկողության մարմինների միջազգային կազմակերպության` INTOSAI զարգացման Ծրագրի մեծահասակների ուսուցման մասնագետի որակավորում:
Ամուսանացած է, ունի երկու զավակ: