
ԶՈՐԱՅՐ ՀՐԱՅՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2020թ. հունիսի 18-ից՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ:
2018թ. ապրիլի 9-ից օրենքի ուժով՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի տեղակալ:
2017թ.-ի հուլիսի 1-ից 2018թ. ապրիլի 9-ը՝ ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետի տեղակալ:
2014-2017թթ. - ՀՀ վերահսկիչ պալատ, մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ:
2010-2014թթ. - ՀՀ վերահսկիչ պալատ, մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության առաջատար մասնագետ:
2012-2020թթ. դասավանդել է Միջազգային տնտեսական կապերի համալսարանում (համատեղությամբ):
2008-2010թթ. - ՀՀ կրթության գիտության նախարարություն, նախարարի խորհրդական (համատեղությամբ):
2008-2010թթ. - «Սմարթ Սիսթեմս» ՍՊԸ, շուկայագետ, վաճառքի գծով տնօրեն:
2009-2012թթ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ, «էկոնոմետրիկա» դասընթացի սեմինարավար:
2009թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով «տնտեսագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:
2007թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով «տնտեսագիտություն» մասնագիտությամբ բակալավրի աստիճան:
2003թ. ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
Ծնվել է 1986թ. ապրիլի 6-ին Երևանում:
Տնտեսագիտության թեկնածու է: Հեղինակ է մի շարք գիտական աշխատանքների:
Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:
Ներքին աուդիտի ինստիտուտի անդամ է:
Զինապարտ է:
Ամուսնացած է, ունի երկու որդի: