2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացված վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման օրինականություն և արդյունավետություն» թեմայով

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԳԵՂԱՄ ԱԶԱՏԻ ՀՈՎԵՅԱՆ

 

Ծնվել է 1975թ. մարտի 1-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
Աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ մասնագետից մինչեւ գլխավոր մասնագետ, ապա որպես ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության` տեղական ինքնակառավարման մարմինների եւ ներքին աուդիտի գնահատման բաժնի պետ:
07.01.2008թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես երրորդ վարչության պետ:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետն է:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: