Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը ղեկավարում է գլխավոր քարտուղարը, որը նշանակվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ:

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ ՀԱՅԿ ՎԱԼԵՐԻԻ ԱՎԱԳՅԱՆ

Ծնվել է 1979թ. օգոստոսի 19-ին Երևանում:
1996-2000թ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
2000-2002թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006-2008թ. սովորել է Եվրասիական միջազգային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան, կառավարում մասնագիտությամբ:
2002թ. աշխատել է "Առողջության առաջնային պահպանման կենտրոն" ՓԲԸ-ում որպես իրավաբան:
2002-2005թ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում որպես դատավորի օգնական:
2005-2007թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ:
2007-2015թ. ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ, արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի տեղակալ:
2017թ. "Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն"-ում որպես վարչական և կոմերցիոն տնօրեն:
2017թ. մայիսի 20-ից նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարն է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: