ԳԵՎՈՐԳ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում

1998-2000թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի աշխատակազմի ղեկավար:

2000-2002թթ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության գնահատման վարչության պետ, նախարարի խորհրդական

2002թ. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի սեփականաշնորհման վերահսկողության բաժնի պետ, ավելի ուշ` ՀՀ պետական բյուջեի մուտքերի և սեփականաշնորհման վարչության պետ, եղել է ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

2007թ. ՀՀ վերահսկիչ պալատում աշխատել է որպես բաժնի պետ

2008թ. վարչության պետի տեղակալ

2014թ. փետրվարից ՀՀ ՎՊ աշխատակազմի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է

օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է:

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և ասպիրանտուրան

1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան «Մեքենաշինական արդյունաբերության կազմակերպում և էկոնոմիկա» մասնագիտությամբ

ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունը.

1. իրականացնում է Հաշվեքննիչ պալատի փաuտաթղթային uպաuարկումը, ապահովում է փաuտաթղթաշրջանառության կազմակերպումը

2. իրականացնում է Հաշվեքննիչ պալատի և օտարերկրյա պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը

3. WWW.ARMSAI.AM և WWW.AZDARAR.AM ինտերնետային կայքերում հրապարակում է օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը

4. կազմակերպում է փոuտի և uուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները

5. կատարում է արխիվային փաuտաթղթերի փորձագիտական արժևորումը, uտեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաuտաթղթերի հաշվառումը, ապահովում է արխիվային փաuտաթղթերի ապահովագրական ֆոնդի uտեղծումն ու պահպանումը

6. Սղագրում է Հաշվեքննիչ պալատի նիստերի և Նախագահի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները և սրբագրում է Հաշվեքննիչ պալատում ընդունվող բոլոր փաստաթղթերը և գրությունները

7. իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։


Ծնվել է 1962թ. մայիսի 11-ին Երևանում:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: