ԳԱԳԻԿ ՇԱՎԱՐՇԻ ՈՍԿԱՆՅԱՆ

Աշխատել է "Հայէլեկտրալույս" ԱՄ-ի Սիսիանի մասնաճյուղում ինժեներ-կոնստրուկտոր, ապա` ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, Երեւանի պահածոների գործարանում` հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, "Հայպահածո" ԱՄ-ի գլխավոր ինժեներ, տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հետ առեւտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ:

1999-2002թթ. ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, "Միասնություն" խմբակցության քարտուղար:

2002թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ:

2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:

2014թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ-տեխնոլոգ:


Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին Սիսիան քաղաքում: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Գագիկ Ոսկանյանը համակարգում է 9-րդ և իրավաբանական վարչությունների աշխատանքները: