ԱՐՄԵՆ ԳԱԼՈՒՍՏԻ ՌՈՒԲԵՆՅԱՆ

1984 - 1986թ. աշխատել է Երևանի քաքաղային առևտրի վարչության թիվ 7 Սննդառում որպես ավագ հաշվապահ:

1984 - 1986թ. ծառայել Խորհրդային բանակում, ստացել է լեյտենանտի կոչում :

1986 - 2000թ. աշխատել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում որպես կոմերիտմիության քարտուղար, Ուսանողական շինարարական ջոկատների շտաբի պետ, «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» ամբիոնի ավագ դասախոս:

2000 - 2010թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտում որպես Ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, կոմիտեի նախագահի օգնական, աշխատակազմի գլխավոր աուդիտոր:

2010 - 2019թ. աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» ամբիոնում որպես ասիստենտ:

16.05.2019թ․ մինչ օրս աշխատում է որպես ՀՀ Հաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1980 թ. ավարտել է երևանի. թիվ 106 միջնակարգ դպրոցը:

1980թ-ից 1984թ-ը սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտութը, ստացել է տնտեսագետի որակավորում:


Ծնվել է 1963 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում:

1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աղետի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար» հուշամեդալով:

Երկու ուսումնական ձեռնարկների համահեղինակ է, ունի հրապարակված է 5 գիտական աշխատանքներ և հոդվածներ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

IV Վարչությունը հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ Պալատի 2019 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված օբյեկտներում: