
ԱՐՄԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Աշխատել է "Prime insurance brokers" ապահովագրական բրոքերային ընկերությունում, որպես գնահատող մասնագետ
«Զով» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, որպես դասախոս
2009 թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, 2012 թ.՝ չորրորդ վարչության պետի տեղակալ, 2017 թ. հունիսի 15-ին նշանակվել է առաջին վարչության պետ:
օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի առաջին վարչության պետն է:
2005 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը.
2005-2008 թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ» բաժինը:
2008 թ. պաշտպանել է «Ռազմավարական կառավարման հիմնախնդիրները հանրային քաղաքականության ոլորտում» թեմայով գիտական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում:
Ծնվել է 1983 թ. հունիսի 5-ին, Թբիլիսի քաղաքում, Վրաստան:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: