ԱՐԱ ՌՈՒԴԻԿԻ ՆՌԱՆՅԱՆ

1990թ. աշխատել է "Սանտեխնիկ" կոոպերատիվում` որպես հաշվետար,

1993-1994թթ.` Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ եւ հաղորդավար,

1993-1995թթ.` "Արա" ՍՊԸ-ում` գլխավոր հաշվապահ,

1997-2000թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի եւ վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետեւ սերտիֆիկացման եւ լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ,

2000-2001թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ,

2001-2004թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության եւ ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:

2004թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2004-2007թթ. ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդական:

2007-2012թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

2014թ. դեկտեմբերի 23-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար) մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը:

2016թ. մարտի 10-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` մինչև 2019թ. դեկտեմբերի 13-ը:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:

1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի "Հաշվապահական հաշվառում, վերահսկում եւ տնտեսական գործունեության վերլուծություն" բաժինը


Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երեւանում:

Դասախոսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների: Տնտեսագիտության թեկնածու է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ. ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Է 4-ՐԴ ԵՒ 8-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ