ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունը.
1) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի փաuտաթղթային uպաuարկումը, ապահովում է փաuտաթղթաշրջանառության կազմակերպումը
2) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի և օտարերկրյա պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը
3) www.armsai.am և www.azdarar.am ինտերնետային կայքերում հրապարակում է օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը
4) կազմակերպում է փոuտի և uուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները
5) կատարում է արխիվային փաuտաթղթերի փորձագիտական արժևորումը, uտեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաuտաթղթերի հաշվառումը, ապահովում է արխիվային փաuտաթղթերի ապահովագրական ֆոնդի uտեղծումն ու պահպանումը
6) Սղագրում է Հաշվեքննիչ պալատի նիստերի և Նախագահի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները և սրբագրում է Հաշվեքննիչ պալատում ընդունվող բոլոր փաստաթղթերը և գրությունները
7) իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԳԵՎՈՐԳ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Ծնվել է 1962թ. մայիսի 11-ին Երևանում:
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և ասպիրանտուրան:
1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան «Մեքենաշինական արդյունաբերության կազմակերպում և էկոնոմիկա» մասնագիտությամբ:
Աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում:
1998-2000թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև 2000-2002թթ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության գնահատման վարչության պետ, նախարարի խորհրդական:
2002թ-ից. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի սեփականաշնորհման վերահսկողության բաժնի պետ, ավելի ուշ` ՀՀ պետական բյուջեի մուտքերի և սեփականաշնորհման վարչության պետ, եղել է ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
2007թ-ից ՀՀ վերահսկիչ պալատում աշխատել է որպես բաժնի պետ, իսկ 2008թ-ից` վարչության պետի տեղակալ:
2014թ. փետրվարից ՀՀ ՎՊ աշխատակազմի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: