2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի օրինականություն և արդյունավետություն», «ՀՀ դեղերի շրջանառության օրինականություն և արդյունավետություն» թեմաներով

 

 

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԱՐՄԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1983 թ. հունիսի 5-ին, Թբիլիսի քաղաքում, Վրաստան: 
2005 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը. 2005-2008 թ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի <<Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ>> բաժինը: 2008 թ. պաշտպանել է «Ռազմավարական կառավարման հիմնախնդիրները հանրային քաղաքականության ոլորտում» թեմայով գիտական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: 
Աշխատել է "Prime insurance brokers" ապահովագրական բրոքերային ընկերությունում, որպես գնահատող մասնագետ, <<Զով>> ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, որպես դասախոս: 
2009 թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, 2012 թ.՝ չորրորդ վարչության պետի տեղակալ, 2017 թ. հունիսի 15-ին նշանակվել է առաջին վարչության պետ:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի առաջին վարչության պետն է:
Անկուսակցական է: 
Ամուսնացած է, ունի երկու երեխա: 
Նախասիրությունը՝ ընթերցանություն, երաժշտություն, ճամփորդություն: