2023 թվականի ապրիլի 25-ին (հերթական) և ապրիլի 26-ին (արտահերթ) տեղի են ունեցել Հաշվեքննիչ պալատի նիստեր։ Հաշվեքննիչ պալատը հաստատել է Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Նիստերի ընթացքում հաստատվել են նաև ներքոթվարկյալ պետական մարմիններում իրականացված 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները

- Առողջապահության նախարարություն,

- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե,

- Պետական եկամուտների կոմիտե,

- Էկոնոմիկայի նախարարություն,

- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն,

- Ֆինանսների նախարարություն,

- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարություն,

- Ոստիկանություն,

- Պաշտպանության նախարարություն /գաղտնի/։

Հաշվեքննիչ պալատի գործունեությունը ապահովելու նպատակով ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի շարք որոշումներում, ինչպես նաև հաստատվեցին 2023 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննությունների առաջադրանքները։

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2023