ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ անձնակազմի կառավարման բաժինը.
1) իրականացնում է անձնակազմի կառավարման և կազմակերպման աշխատանքները.
2) նախապատրաստում է Նախագահի և Գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և իրականացնում է ստորագրված հրամանների հաշվառման աշխատանքները.
3) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
5) ապահովում է Հաշվեքննիչ պալատում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
6) իրագործում է բաժնի աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

Բաժնի պետ՝ Ռիմա Սիմոնի Բաբայան

Ծնվել է 1960թ. հունվարի 27-ին Երևանում:
1985թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլիական ֆակուլտետը:
1985-1987թթ. աշխատել է Գուգարքի շրջանի Ձորագյուղի միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:
1987-1989թթ.՝ ԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում որպես " Նոր-Տարազ" Կ.Ա.Մ. հաշվառման սեկտորի վարիչ:
1989-1990թթ. նշանակվել է ԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում որպես " Նոր-Տարազ" Կ.Ա.Մ. ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:
1990-1992թթ.՝ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական կոմիտեում որպես գթության և բարեգործության հանձնաժողովի անդամ:
1993-01.01.1994թթ.՝ Հայ Երիտասարդության ազգային կենտրոնում որպես միջազգային բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 01.01.1994թ.-06.09.1994թ.՝որպես դպրոցական բաժնի պետ:
1994-2004թթ.՝ Երևանի Չարենցի անվան դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:
2004-2007թթ.՝Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի սոցիալական հիմնախնդիրների հետազոտության վարչության գիտության, կրթության և մշակույթի հարցերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատակազմի գլխավոր մասնագետ: 2007 թվականի դեկտեմբերից ՀՀ վերահսկիչ պալատի անձնակազմի կառավարման բաժնի պետն է:
Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժնի պետն է:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: