Ամփոփվեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և <<Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության>> (ԳՄՀԸ) աջակցությամբ վերապատրաստված աշխատակիցների կողմից ISSAI ստանդարտներին համահունչ ֆինանսական, համապատասխանության և կատարողականի պիլոտային աուդիտների արդյունքները հետևյալ հանրային կազմակերպություններում.
- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
- Արագածոտնի մարզպետարան (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
- ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն (ֆինանսական և համապատասխանության աուդիտներ)
- ՀՀ սփյուռքի նախարարություն (ֆինանսական, համապատասխանության և կատարողականի աուդիտներ)
- ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <<Գրականության հրատարակման ծրագիր>> (կատարողականի աուդիտ):
Պիլոտային աուդիտների անհրաժեշտությունն ամրագրված էր <<Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում>> ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրում՝ որպես հատուկ նախապայման:

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 4, 2017