
ԱԲՐԱՄ ԱՐԱՄԻ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ
2000-2001թթ. աշխատել է "Մելլաթ Բանկ" Դ/Բ ՓԲԸ-ում որպես դիլինգային գործառնությունների մասնագետ
2003 – 2005թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական
2003-2004թթ.՝ ՀՀ տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող
2005- 2007թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2007 – 2011թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար
2011- 2014թթ. ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
2017 թ. մայիսի 5-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 14-ը:
օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է:
Համակարգում է 2-րդ և 4-րդ վարչությունները
2000 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի "Կառավարում" բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում:
2003 թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել "Արժեթղթերի շուկայի վերլուծությունը վիճակագրական գործիքների կիրառմամբ" թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին Կիրովաբադ քաղաքում:
2004 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ամբիոնի դասախոս է:
2006 թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ոսկե մեդալով:
Տնտեսագիտության թեկնածու է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: